Դեկտեմբերի 29-ին՝ժամը 19.35-ին, մարզային փրկարական վարչություն են դիմել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ՝ահազանգելով, որ Այգեգործ փողոցում ժայռից կախված բեկորը վտանգ է ներկայացնում անցորդների համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանչի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները, որոնց ուժերով ժայռաբեկորը մասնատվել է և տեղափոխվել է անվտանգ տեղ:




























