Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող անհատական տների հրդեհվելուց հետո անօթեւան մնացած  բնակիչներին Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ  դեկտեմբերի 28-ին հատկացվել է դրամական աջակցություն։ Հրդեհից հետո վրաններում ապրող 5 ընտանիքներին 4 ամիս վարձակալությամբ ապրելու համար հատկացվել է ամսական 150 հազարական դրամ։

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 24-ին  այցելել էր նոյեմբերի 24-ին  մայրաքաղաքի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած ընտանիքներին։ Կարեն Կարապետյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր աջակցել նրանց։ Հրդեհից տուժած ընտանիքները 4 ամիս կապրեն վարձակալությամբ, որից հետո

քաղաքապետարանի կողմից նրանց խնդրին կտրվի հիմնավոր լուծում։