Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ Երեւան-Մեղրի-Իրան սահման եւ հակառակ ուղղությամբ միջպետական ճանապարհին տեղադրվել են մետաղական նոր ցուցիչ-վահանակներ:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհային նշանների տեղադրումը մեծ նշանակություն ունի ճանապարհային երթեւեկությունը վարորդների, ինչպես նաեւ այցելուների համար անվտանգ ու հարմարավետ դարձնելու հարցում:

Ցուցիչ-վահանակների վրա սլաքներով նշված են Ջերմուկ-Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման եւ հակառակ ուղղությամբ ճանապարհների երկարությունը եւ ուղղությունները, ինչը վարորդներին եւ ուղեւորներին հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարունակել ճանապարհը եւ երբ հասնել նշանակետին:

Նշենք, որ հանրապետության ամբողջ ավտոճանապարհների վրա նախատեսվում է իրականացնել նոր նշանների տեղադրման ծրագիր: