Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 00:15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Բագրատ Շ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա այս տարվա դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով: Բագրատ Շ.-ն տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով 2008 թ. սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:





























