Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 1958 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցին նմանվող 2.1 գ դեղահաբ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:





























