Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ավարտվեց ավանդական շախմատային փառատոնը: Գլխավոր մրցաշարի վերջին տուրում Զավեն Անդրիասյանը սեւերով պարտվեց հոլանդացի Ռոբին վան Կամպենին եւ 5,5 միավորով գրավեց 7-րդ տեղը: Անդրիասյանից բացի 5,5-ական միավոր վաստակեցին եւս 9 շախմատիստներ: Վահե Բաղդասարյանը 9-րդ տուրում ոչ ոքի խաղաց եւ գրավեց 17-րդ տեղը` 5 միավոր: Վեց շախմատիստներ վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով հաղթող դարձավ բուլղարացի Դեյան Բոյկովը:

Հասանելի է
русский



























