Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքի շախմատային մրցաշարի երրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը երրորդ անընդմեջ ոչ ոքին խաղաց: Հայ գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսեց Մայքլ Գոդենայի հետ եւ ունի 1,5 միավոր: Միանձնյա առաջատարը 2,5 միավոր վաստակած Ֆրանսիսկո Վալյեխոն է, որը երրորդ տուրում հաղթեց Դավիդ Նավարային: Նախկին առաջատար Նայջել Շորթը պարտվեց Ֆաբիանո Կարուանային եւ 2 միավորով երկրորդ տեղում է: Մովսիսյանից բացի 1,5-ական միավոր են վաստակել նաեւ Իվանչուկը, Օնիշչուկը եւ Կարուանան: