Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2010 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2011 թվականի հունվարի 10-ը, բժշկական կազմակերպություններում իրականացվող հերթապահությունների գործընթացի վրա սահմանվել է խիստ հսկողություն:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հերթապահություններին ընդգրկվել են առավել որակյալ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, կազմակերպչական ունակություններ ու փորձ ունեցող բժիշկներ:

Տոնական օրերին հերթապահություն է սահմանվել նաեւ առողջապահության նախարարությունում, որին ներգրավված են ԱՆ ղեկավար անձնակազմը եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները:

Նախարարությունում նաեւ շարունակելու է գործել շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` 52 88 72: