Մոսոկվայում ձերբակալել են հանցավոր խմբի, որը գլխավորել է Հայաստանի մի քաղաքացի: Հատուկ գործողությունը տեղի է ուենցել նախօրեին`դեկտեմբերի 30-ին, Մոսկվայի Յուննատով փողոցում: Ձերբակալվել են 8 մարդ:
Ինչպես հաղորդում է «Բալտինֆոն», վկայակոչելով իրավապահներին, Ռյազանում բնակվող 29-յա հայաստանցին զանգում էր մոսկվացիներին եւ ներկայանում որպես քննիչ, տեղեկացնում, որ նրանք դարձել են խաբեբաների զոհ, եւ դեղամիջոցների անվան տակ մաքսանենգ ապրանք են գնել: Տղամարդը հայտարարում էր, թե պետությունը կփոխհատուցի դեղամիջոցների վրա ծախսսած գումարը, հարկավոր է միայն վճարել հարկերը: Գումարները փոխանցվում էին էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով:
Հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի 29-ը խաբեբաները մի քանի միլիոն ռուբլի են ստացել:
Ավազակախմբի երեք ղեկավարների ձերբակալել են: Եւս 5-ին, այդ թվում` չորս երիտասարդ կանանց, ազատ են արձակել ստորագրությամբ:





























