Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր նախկին եւ ներկա գործընկերներին գալիք Նոր տարվա կապակցությամբ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած ուղերձում ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հանել նոր, ավելի բարձր մակարդակի:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանին Պուտինն ասել է, թե գոհ է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացմամբ, խոշոր համատեղ նախագծերի իրականացման փաստով:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նաեւԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ վարչապետ Արթուր Ռասիզադեին:
Պուտինի մամուլի ծառայությունը վրացական ղեկավարությանը հղած շնորհավորանքի ամսին չի հայտնում, ինչից կարելի է ենթադրել, որ այդպիսին չի էլ եղել: Հատկանշական է, որ Պուտինը չի շնորհավորել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ամանորյա ուղերձ ուղարկվել է միայն վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին:





























