ԱՄՆ սենատն մերժել է ներգաղթի մասին չորս օրինագիծ, հաղորդում է Reuters-ը։
Ոչ մի նախագիծ չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Դրանցից էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված օրինագիծը, ինչպես նաեւ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների համատեղ նախագիծը:
Չորս նախագծերի ձախողումից հետո Սպիտակ տունն առաջարկել է տեղափոխել ներգաղթյալների բարեփոխումների քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:




























