Մոսկվան «չէր կարող եւ չի միջամտել» ԱՄՆ նախագահական ընտրություններին, դրա հաստատումը որեւէ ապացույցների եւ փաստերի բացակայությունն է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վերջերս կիբերանվտանգության համար պատասխանատու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի օգնականը հստակ ասաց, որ իրենք ոչ մի ապացույց չունեն վերջին նախագահական քարոզարշավի նախընտրական գործերին Ռուսաստանի միջամտության մասին»,- Euronews-ին ասել է Լավրովը:
«Այժմ անցած ամսաթվով փորձում են գոնե ինչ-որ մի արդարացում գտնել: Բայց անգամ դա էլ չի հաջողվում», — ասել է նա:




























