Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է առանց իրենց տղամարդ խնամակալների թույլտվության սեփական բիզնեսը սկսել: Այս մասին հայտարարել են թագավորության առեւտրի եւ ներդրումների նախարարությունում, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով  Arab News-ը: «Խնամակալի թույլտվության կարիք այլեւս չկա: Սաուդյան կանայք կարող են ազատորեն սկսել իրենց բիզնեսը»,-  նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Պորտալի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կանայք առանց տղամարդկանց թույլտվության կարող են փաստաթղթեր ներկայացնել ընկերության գրանցման համար: Տեղական իշխանություններն նման պահանջ այլեւս չեն ներկայացնի: