Միացյալ Նահանգները բաց են պահում ԿԺԴՀ-ի հետ հաղորդակցման ուղիները՝ սպասելով Պհենյանի՝ բանակցություններին պատրաս: Այս մասին հատ լինելուն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ՝ որպես գլխավոր դիվանագետի աշխատանը կայանում է նրանում, որպեսզի երաշխավորել, որ հյուսիսկորեացիները գիտեն, որ մենք մեր ուղիները (հաղորդակցման) բաց ենք պահում: Ես լսում եմ եւ չեմ արձագանքում մի շարք հաղորդագրությունների, քանի որ նրանց ասելու բան չկա: Ուստի ես սպասում եմ, թե երբ դուք պատրաստ կլինեք բանակցություններին»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է Թիլերսոնը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա հասկանալու, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է բանակցություններին՝ Թիլերսոնը հայտարարել է. «Նրանք կասեն ինձ»: «Մենք նրանցից հաղորդագրություններ ենք ստանում: Կարծում եմ՝ երկիմաստ չի լինի, թե ինպես ենք մենք ուզում վարել առաջին քննարկումները եւ ինչ է լինելու հետո»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա հիշեցրել է, որ քանի դեռ ԿԺԴՀ-ն պատրաստ չէ բանակցություններին, ԱՄՆ-ն շարունակելու է «ճնշում գործադրել»: «Մենք չենք գազար չենք օգտագործում բանակցությունները սկսել համոզելու համար: Մենք մեծ մահակ ենք օգտագործում», - հավելել է Թիլերսոնը: