Մալդիվների նախագահ Աբդուլլահ Յամինը խորհրդարանին է դիմել երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմը եւս 15 օրով երկարացնելու խնդրանքով, հայտնում է Аvas պարբերականը:
Փետրվարի սկզբին Յամինը երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր հայտարարել մի շարք քաղաքական առաջնորդների ազատելու մասին Գերագույն դատարանի որոշումից եւ հնարավոր իմփիչմենթի մասին տեղեկությունների տարածումից հետո: Արտակարգ իրավիճակի ռեժիմը մտցվել էր 15 օրով, որը լրանում է երեքշաբթի:
Պարբերականի տեղեկություններով՝ երկուշաբթի կայացած հատուկ նիստի ժամանակ Մալդիվների նախագահը խորհրդարանին խնդրել է այս ժամկետը երկարացնել կես ամսով: Խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է նախագահի հայտի երեքժամյա քննարկում: Ինչպես հայտնում է պարբերականը, այդուհանդերձ, քանի որ ընդդիմությունը նիստը բոյկոտել է, ակնկալվում է, որ խորհրդարանականները արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարացնելու հայտին հավանություն կտան:




























