«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում չորս կառավարական անցակետ են գրավել եւ ավելի քան 20 ոստիկան են սպանել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆարահ նահանգի ղեկավար Ֆարիդ Բախթավարին: «Զինված զինյալները նախորդ գիշեր Ֆարահրուդ գյուղում երեք անցակետ են գրավել եւ եւս մեկը՝ Ֆարահ Նահանգում: 24 ոստիկան է սպանվել»,- նշել է Բախթավարը՝ հավելելով, որ եւս չորս ոստիկան առեւանգվել է, նրանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Թալիբներն Աֆղանստանի արեւմուտքում մեկ գիշերվա ընթացքում 24 ոստիկան են սպանել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























