Այսօր, սեպտեմբերի 14-ին, հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ է շոշափվել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովի ու Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է GeorgiaTimes գործակալությունը, հանդիպմանը, որը կայացել է Հայաստանի դեսպանի խմդրանքով, կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության խնդիրներն ու հեռանկարները, մասնավորապես՝ անդրադարձ է եղել երկու երկրների տարածքներով տարանցիկ փոխադրումների թեմային։




























