Թուրքիայի Վան քաղաքի հայտնի գործարար Ասլան Բայրամը ստեղծել է նոր ավիաընկերություն՝ Van Way Airlines, որը թռիչքներ կիրականացնի թե Թուրքիայի ներսում, թե Թուրքիայից դուրս։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Van Way Airlines-ի սեփականատեր Ասլան Բայրամը նշել է, թե իր նախագծին մեծ աջակցություն են ցույց տվել Borajet եւ Anadolujet ընկերությունները։

 «Հունվարի 15-ից կիրականացվի թռիչքներ Այթափի, Տրապիզոնի եւ Անկարայի ուղղությամբ։  Մտածում ենք թռիչքներ իրականացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի, Իրանի մայրաքաղաք Թեհրանի եւ մի շարք այլ քաղաքների ուղղությամբ»,-նշել է նորաստեղծ ավիաընկերության ղեկավարը։