Ռուսաստանի Կեմերովոյի մարզի միգրացիոն ծառայությունում այցելուների համար երկու մեծ էկրաններ են տեղադրված, որոնք տեղեկություններ են հաղորդում միգրացիոն ծառայության աշխատանքի հիմնական ուղղությունների մասին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մոնիտորները տեղեկություններ են հաղորդում ռուսերեն, հայերեն եւ ուզբեկերեն: Դրանք տեղադրված են արտասահմանյան անձնագրերի գրանցման, վիզաների տրամադրման, օտարերկրացիների գրանցման եւ աշխատանքային միգրանտների հարցերով զբաղվող բաժիններում:

Միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունում նշել են, որ մոտ ապագայում մոնիտորները տեղեկություններ կհաղորդեն նաեւ տաջիկերեն եւ ադրբեջաներեն: