Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հունվարի 4-ին անհայտ անձինք ռումբ են պայթեցրել «Սահարա» գիշերային ակումբում: Երկու անծանոթներ ներխուժել են ակումբի շենք, նռնակներ նետել եւ անհետացել դեպքի վայրից: Պայթյունից կոտրվել են շենքի ապակիները, դռներն ու պատուհանները, վնասվել է կահույքը:

Նախնական տվյալներով, ավազակները ակումբին մոտեցել են տաքսի մեքենայով, իսկ ակումբ մտնելուց առաջ կապկպել են տաքսիստին: Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները, ոստիկաններն ու քննիչները, գրում է Zarusskiy.org-ը:

Ոստիկանությունում ենթադրում են, որ ռումբը պատրաստված է եղել նռնակի հիմքի վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: