Ռուսաստանը 2022 թվականից մինչև այսօր Եվրամիություն է մատակարարել 320,7 միլիարդ դոլարի էներգակիրներ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նա նշել է, որ միայն 2026 թվականի ինն ամիսների ընթացքում 21,3 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ են մատակարարվել Եվրոպա։

Չնայած պատժամիջոցային սահմանափակումներին՝ նշել է նա, էներգետիկ ռեսուրսների մատակարարումներն առանձին ուղղություններով, որոնց համար բացառություններ են արվել, շարունակվում են։

ՌԴ փոխվարչապետը հայտնել է նաև, որ Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանումը ամսական շուրջ 3,5 միլիոն տոննա ավելացնելու հնարավորություն ունի։