Ամերիկյան պրոդյուսերների Գիլդիան հայտնել է իր մրցանակի հավակնորդ ֆիլմերի անունները: Այսպես, բրիտանական «Թագավորն է խոսում» եւ «Սոցիալական ցանց» ֆիլմերը հայտնվել են «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի 10 հավակնորդ ֆիլմերի ցուցակում:

Այդ ցուցակում են նաեւ «127 ժամ», «Սեւ կարապ», «Սկիզբ», «Մարտիկը», «Երեխաների մոտ ամեն ինչ կարգին է», «Գողերի քաղաքը», «Խաղալիքների պատմությունը-3» ֆիլմերը:

Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում ներկայացված են «Անճոռնի եսը», «Ինչպես սանձել վիշապին» եւ «Խաղալիքների պատմությունը-3» ֆիլմերը: Վերջինը միաձայն համարվել է 2010-ի ամենաշատ գումար վաստակած ֆիլմը:

Վավերագրական ֆիլմերի շարքում են «9-րդ հաճախորդը. Էլիոթ Սփիթցերի թռիչքն ու անկումը», «Ապակե մոլորակը», «Թիլմանի պատմությունը», «Սուպերմենին սպասելիս»:

Պրոդյուսերներն առանձնացրել են նաեւ սկանդալային «Ներքին գործ» ֆիլմը, որը պատմում է 2008-ին ԱՄՆ ֆինանսական ճգնաժամի մասին, ինչպես նաեւ «Կոտրիր նրա տեսախցիկը» ֆիլմը՝ լեգենդար պապարացի 50-ամյա Ռոն Գալելի մասին:

Ավանդաբար սուր պայքար է ծավալվում «լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում: Այս անգամ հավակնորդների ցանկում են «30 ճակատագիր», «Երգչախումբ», «Ամերիկյան ընտանիք», «Օֆիս» եւ «Մահացել է քո էնտոզիազմը» ֆիլմերը:

Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան հունվարի 22-ին: Մրցանակների հանձնումը վստահվել է պրոդյուսեր Ջադ Ապատոուին: