«Լենկոմ» թատրոնի հայտնի դերասան Անդրեյ Սոկոլովը բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոց:

Ինչպես գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն, 48-ամյա դերասանը հունվարի 4-ին կնոջ՝ Օլգայի հետ կաղալով հասել է Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք: Life News-ի տեղեկություններով, ամուսինները բժիշկներին ասել են, որ Անդրեյը շենքից դուրս գալիս վնասել է ոտքը: Դերասանն, իբր, ընկել է ինչ-որ սուր առարկայի վրա:

Սակայն վերքերը զննող բժիշկները բոլորովին այլ բան են տեսել: Սոկոլովի ձախ ծնկի վրա եղել է հրազենային վնասվածք, իսկ գնդակը մնացել է մարմնի մեջ: Վիրաբույժները վիրահատական միջամտությամբ հեռացրել են գնդակը: Բժիշկները, բնականաբար, տեղի ունեցածի մասին տեղեկացրել են ոստիկանությանը:

Անդրեյ Սոկոլովը հայտնի է «Փոքրիկ վերան», «Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ ստոր են», «Սմերշ» ֆիլմերից եւ «Փաստաբան» սերիալից: