Ստամբուլահայ 72 մտավորականներ գրավոր կոչով են հանդես եկել պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը ստամբուլահայ մտավորականները կոչ են արել վերացնել փոխպատրիարք կոչվող պաշտոնը եւ նախաձեռնել պատրիարքի ընտրություններ։
Մտավորականները կոչ են արել Կրոնական խորհրդին, եկեղեցիների հիմնադրամների ղեկավարներին կատարել իրենց վրա ընկած պարտավորությունը եւ պատասխանատվություն վերցնել տեղի ունեցող իրադարձությունների համար։


























