Թուրքիայի Զոնգուլդաք քաղաքի ավագ դպրոցներից մեկի 16-ամյա աշակերտուհուն բռնաբարելու կասկածանքով բերման են ենթարկվել 22-ամյա Թ.-ն, տվյալ դպրոցի 6 աշակերտ, իսկ մնացած 3 աշակերտին գտնելու համար որոնողական աշխատանքներ են ընթանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 16-ամյա աշակերտուհի Շ.-ն 2 տարի առաջ սկսել է ընկերություն անել Թ.-ի հետ, ով ավելի ուշ բռնաբարել է նրան եւ սպառնացել, որ աղջիկը ոչ մեկին չհայտնի այդ մասին։ Դրանից հետո աշակերտուհին իր եւ հարեւան դպրոցի 9 աշակերտի կողմից կրկին ենթարկվել է բռնաբարության։ Աշակերտուհին այս մասին հայտնել է իր ուսուցչին, ում հետ միասին դիմել են ոստիկանություն։
Ոստիկանություն բերման ենթարկված 22-ամյա Թ.-ն եւ 6 աշակերտը պնդել են, թե Շ.-ն իր ցանկությամբ է իրենց հետ հարաբերության մեջ մտել։ Հարցաքննությունից հետո Թ.-ն կալանվել է, իսկ 6 աշակերտները ստորագրությամբ ազատ են արձակվել։ Ոստիկանությունը փնտրում է եւս 3 աշակերտի, ովքեր նույնպես կասկածվում են բռնաբարության մեջ։




























