Երկուշաբթի օրը Թուրքիայի Անթալիա նահանգում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ից առնվազն 17 ուղևոր է տուժել, հայտնել են Անթալիայի նահանգային իշխանությունները։
«Նախնական գնահատականներով՝ տուժել է ավտոբուսի 23 ուղևորներից 17-ը։ Բուժաշխատողները տեղում օգնություն են ցուցաբերել ՃՏՊ-ից ծանր վիրավորված մեկ քաղաքացու», — հայտնել են իշխանությունները։
Զբոսաշրջային ավտոբուսը շրջվել է Սպարտա-Անթալիա մայրուղու վրա տեղի ունեցած վթարից հետո, ինչի հետևանքով ավտոճանապարհի մի հատվածը փակվել է:





























