Ներկայումս շուրջ 800 բնակավայրեր չունեն գլխավոր հատակագիծ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ բնակավայրերի մեծ մասը գտնվում է գյուղական վայրերում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն համայնքային բյուջեների հաշվին պետք է մշակվեն բնակավայրերի գլխավոր հատակագծերը, սակայն տարածքներում ֆինանսական ռեսուրսների պակասի պատճառով հնարավոր չի եղել դա անել»,–նշել է պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականին մշակվել էր, այսպես կոչված, համակցված գլխավոր հատակագծերի սխեմաներ, որոնց համաձայն բնակավայրերի գլխավոր հատակագծերը մշակվում են համայնքային միջոցների հաշվին, իսկ շրջանների գլխավոր հատակագծերը՝ պետական բյուջեի հաշվին:
Դրա շնորհիվ, Նարեկ Սարգսյանի խոսքով, նախորդ տարի մշակվել է համակցված գլխավոր հատակագիծ Տավուշի մարզի հաշվին, որի արդյունքում 55 բնակավայրեր ստացել են իրենց գլխավոր հատակագիծը։ Մինչեւ 2018 թվականի վերջը 83 բնակավայր Արարատի մարզում եւ 138 բնակավայր Սյունիքի մարզում կունենան գլխավոր հատակագիծ, իսկ հաջորդ երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերը կունենան գլխավոր հատակագիծ։




























