Տափօղակով հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է կանադացիներին եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: ԱՄՆ-ում կայացած եզրափակիչն ավարտվել է 5:3 հաշվով:

Երկրորդ խաղափուլից հետո ռուսները պարտվում էին 0:3 հաշվով, սակայն երրորդ խաղափուլի սկզբում Արտեմի Պանարինն ու Մաքսիմ Կացինը կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ 48-րդ րոպեին Վլադիմիր Տարասենկոն հավասարեցրեց հաշիվը: 56-րդ րոպեին Պանարինը եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ հաղթական տափօղակը խփեց Նիկիտա Դվուրեչենսկին վերջին րոպեին, գրում է  Lenta.ru-ն:

Նախորդ անգամ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի չեմպիոն էր դարձել 2003թ.: