Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել 52 հոգի, որոնցից 27-ը մեղադրվում են մարմնավաճառության, իսկ 25-ը՝ կանանց համար հաճախորդ գտնելու մեջ։

 Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  ոստիկանության նախօրոք նախապատրաստված գործողությանը մասնակցել է 200 հոգի, ովքեր համաժամանակյա  խուզարկություն են կատարել մոտ 60 տարբեր ժամանցի վայրում եւ աշխատատեղում։ 

 Մարմնավաճառության դեմ իրականցված գործողության արդյունքում ձերբակալված կանանց մեջ են հայտնվել Թուրքիայում հայտնի ֆոտոմոդել Դիդեմը, Էբրուն, Ռաբիան, Փերվին, Հափիջեն եւ այլոք։

 Ոստիկանության աշխատակիցների կողմից լսված հեռախոսազրույցներում հիշյալ կանանց հետ մեկ գիշերվա համար պահանջվել է 2-ից 10 հազար լիրա ( 1300-ից 7000 ԱՄՆ դոլար)։

 Ոստիկանությանը հաջողվել է գտնել  հիշյալ մարմնավաճառների մեծահարուստ հաճախորդների ցուցակը եւ ուսումնասիրում է այն։