Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: