ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոննն այսօր՝ հունվարի 8-ին ժամանում է Պարսից Ծոցի տարածաշրջան:

Տարածաշրջանրի երկրների ղեկավարների հետ բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը եւ Պարսից Ծոցի երկրների կողմից Իրաքի նոր կառավարությանն աջակցելուն ուղղված քայլերի ակտիվացումը:

Քլինթոնը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իման եւ Քաթար, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջին 6 շաբաթվա ընթացքում սա արդեն ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցելությունն է տարածաշրջանի երկրներ: Դա վկայում է այն մասին, թե որքան է ԱՄՆ-ին անհանգստացնում Իրանի միջուկային ծրագիրը: