Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 2-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուզարկել են դատապարտյալ Կ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Ծխախոտի տուփում «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ եւ «Տրամադոլ» գրառմամբ 10 դեղահաբով մեկ տուփ են գտել ու առգրավել: Դրանք ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում են, հետաքննություն է կատարվում: