Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման 2-ական դեպք։
Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, յուրացման 2, անձի առեւանգման, շորթման, դրամանենգության, որսագողության եւ կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 12 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























