ԱՄՆ ոստիկանները ձերբակալել են Միչիգանի կենտրոնական համալսարանում կրակահերթ բացելու մեջ կասկածվող 19-ամյա երիտասարդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ուսումնական հաստատության կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ նրան ձերբակալել են «առանց միջադեպերի»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Մաունթ Փլեզանտ քաղաքի Միչիգանի կենտրոնական համալսարանի (Central Michigan University) տարածքում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած կրակոցների արդյունքում երկու մարդ սպանվել էր: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ աֆոամերիկացի 19–ամյա Ջեյմս Էրիկ Դեվիս կրտսերը կրակել էր սեփական ծնողների վրա։
Միչիգանի համալսարանում հրաձգության հետեւանքով զոհվածները մարդասպանի ծնողներն էին
Միչիգանի համալսարանում կրակոցների արդյունքում երկու մարդ սպանվել է




























