Հյուսիսային Կորեան որոշակի հաջողություններ  է գրանցել Կորեական թերակղզում լարվածության թուլացման՝ Հարավային Կորեայում Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնել է CNN–ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարական աղբյուրին, հաղորդում է ՌԲԿ–ն։

Ինչ հաջողությունների է Հյուսիսային Կորեան այս ընթացքում հասել, զրուցակիցը չի հայտնել՝ նշելով միայն, որ Փհենյանը բարելավվել է իր հրթիռների կառավարման հնարավորությունները։ Հետագայում  սա թույլ կտա Հյուսիսային Կորեային  ավելի ճշգրիտ հասնել թիրախներին, սակայն հյուսիսկորեացի մասնագետները միեւնույն է բախվում են տեխնիկական խնդիրների մարտագլխիկների լիցքավորելու առումով, որը պետք է կարողանար պարբերաբար մտնել Երկրի մթնոլորտ։

Վաշինթոնում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան աշխատում է իր հրթիռային շարժիչների, հրթիռների արձակման կայանների եւ միջուկային մարտագլխիկների զարգացման համար։

Թրամփը հայտնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների մասին

ԿԺԴՀ-ն դեռ չունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել Միացյալ Նահանգներին. Թրամփ

Հյուսիսային Կորեան ցուցադրել է բալիստիկ հրթիռի արձակումը

Նոր հրթիռը կարող է հասնել ԱՄՆ ցանկացած կետ. Հյուսիսային Կորեա