Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «բնական գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 37-ամյա Տիգրան Բ.-ին, վերջինիս կնոջը` 31-ամյա Լիլիթ Բ.-ին եւ որդուն` 4-ամյա Արամ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լոգանք ընդունելիս` գազի թերայրումից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: