Թուրքիայի Իմրալը կղզու ուժեղացված հսկողությամբ բանտում ցմահ պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտախցում հեռուստացույց է տեղադրվել։

 Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, մինչ այս Օջալանը կարողանում էր ռադիոյով միայն TRT FM-ը լսել, ինչպես նաեւ կարդալ իր փաստաբանների կողմից բերված թերթերն ու գրքերը։  Օջալանը իր հեռուստացույցով կարող է ընդամենը 5 ալիք դիտել։