Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության եւ խարդախության 10-ական ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: