Երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր:

Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

Կայքի տեղեկություններով՝ Լինարա Դ.-ն աշխատում է երեւանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի: