Լոնդոնում կայանալու է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի գործով դատավարությունը: Ասսանջին պահանջում է Շվեդիան՝ մեղադրելով նրան սեռական բնույթի ապօրինի գործողությունների մեջ:
Ասանջը վստահ է, որ հայտնվի Շվեդիայում, ԱՄՆ-ը էքստրադիցիայի պահանջ կներկայացնի, որպեսզի դատի այլ մեղադրանքներով: ԱՄՆ իշխանությունները մտածում են լրտեսության մեղադրանք ներկայացնելու հնարավորության մասին: Ըստ անգլիական օրենքների՝ Միացյալ Թագավորությունը կարող է չարտաքսել քաղաքական հանցագործությունների համար, «իսկ լրտեսությունը քաղաքական հանցագործության դասական օրինակ է»:
Նշենք, որ Ասանջը ձերբակալվել էր Լոնդոնում՝ դեկտեմբերի 7-ին Շվեդիայի հարցումով, իսկ դեկտեմբերի 16-ին ազատ էր արձակվել գրավի դիմաց: Այժմ նա բնակվում է իր ընկերոջ առանձնատանը:





























