Երեւանում այսօր՝ մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:45-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի հարեւանությամբ, բախվել են Mercedes, Opel եւ Toyota մակնիշների ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով մեկ տուժած տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Ավտովթարի հետեւանքով թունելում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:


























