Հարավկորեական «Նուրի» (KSLV-2) հրթիռ-կրիչը չորեքշաբթի օրը ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման «NeonSat» տեսակի հինգ փոքր արբանյակ, ինչպես նաև կորեական տարբեր ինստիտուտների ու կազմակերպությունների 10 «կուբսատ» (ձևաչափի փոքր արբանյակներ) հավելյալ բեռ: Այս մասին հայտնել է Կորեայի աէրոտիեզերական հետազոտությունների ինստիտուտը (KARI):

«NeonSat» սարքավորումները համալրել են Հարավային Կորեայի հեռահար զոնդավորման արբանյակային խումբը, որը ստեղծվում է Կորեական թերակղզու բարձր ճշգրտության մոնիթորինգի համար։

Թեթև դասի հրթիռի արձակումն իրականացվել է Կորեայի Հանրապետության հարավում գտնվող «Նարո» տիեզերակայանի LC-2 արձակման հարթակից՝ տեղական ժամանակով 12:25-ին (Մոսկվայի ժամանակով՝ 06:25-ին): Մոտ 20 րոպե անց բոլոր տիեզերական սարքավորումները հաջողությամբ դուրս են բերվել ուղեծիր:

Եռաստիճան «Նուրի» հրթիռն ունի 47.5 մետր բարձրություն և 3.3 մետր տրամագիծ։ Այն ունակ է ցածր մերձերկրյա ուղեծիր դուրս բերել մինչև 1.5 տոննա, իսկ երկրաստացիոնար ուղեծիր՝ 550 կիլոգրամ օգտակար բեռ։