Հոկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տնտեսության վերափոխում. «կանաչ» փոխակերպում, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային համաժողովը։

Համաժողովի նպատակն է ուսումնասիրել ինստիտուցիոնալ բարեփոխումների դերը և այն, թե ինչպես կարող են կառուցվածքային վերափոխումները, «կանաչ» տեխնոլոգիաները և կայուն զարգացման սկզբունքներն արդյունավետորեն ներառվել ազգային և տարածաշրջանային զարգացման քաղաքականության մեջ, ինչպես նաև վերաիմաստավորելով արժեքի ստեղծման մեխանիզմները՝ ապահովել ավելի մրցունակ, ներառական և կայուն տնտեսական միջավայր։

Ակնկալվում է պետական կառույցների, կրթական և միջազգային կազմակերպությունների, ֆինանսական, բանկային, ինչպես նաև մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հիմնական զեկուցողների թվում է Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Փոլ Կրուգմանը։