Նավթի գներն աճում են չորեքշաբթի օրվա դրությամբ․ դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ում մոտեցող փոթորկի պատճառով արդյունահանման կրճատման մտավախություններն են։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար հասել է 101,49 դոլարի, ինչը 0,91 դոլարով (0,9%) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման մակարդակից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել են 0,26 դոլարով (0,26%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,58 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում նոյեմբերյան WTI նավթի ֆյուչերսները թանկացել են 0,69 դոլարով (0,77%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,13 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,01 դոլարով (0,01%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,44 դոլարի։




























