Կովկասի տարածաշրջանում կրկին իր հեռարձակումը կսկսի ռուսալեզու վրացական հեռուստաալիքը։

«Կովկասյան առաջին տեղեկատվական» անունը կրող ալիքը կդառնա «Առաջին կովկասյանի» հետնորդը, որի հեռարձակումը դադարեցվել էր 2010 թվականի հունվարին։

Սպասվում է, որ հեռուստաալիքը կսկսի աշխատել 2011 թվականի հունվարի 25-ից։ Հեռարձակումը Կովկասում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում, ինչպես նաեւ Աֆրիկայի հյուսիսում կտարածվի եվրոպական Eutelsat-Hotbird արբանյակի միջոցով։ Բացի այդ, այն հնարավոր կլինի դիտել ինտերնետում։

Հեռուստաալիքի ստեղծողները Eutelsat-ին մեղադրել էր, որ նա հեռարձակումը դադարեցրել էր Ռուսաստանի ճնշման ներքո։