Անցած տարվա վերջին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3,38 մլրդ դոլար. 2011-ին այն կհասնի շուրջ 3,8 մլրդ դոլարի, ինչը ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 42 տոկոս։ Հունվարի 13-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ թվային նման ցուցանիշներ ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Արտաքին պետական պարտքի 42 տոկոսը գտնվում է նվազ կամ միջին պարտքային բեռ ունեցող երկրների համար սահմանված շրջանակներում։ Սա մեծ պարտքային բեռ չի համարվում,սակայն անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ պարտքային բեռը նվազեցվի»,- հանգստացրեց նա։




























