Մոսկվայում հարձակում են գործել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների վրա։

Ադրբեջանցին փորին ստացած հրազենային վնասվածքով հունվարի 12-ին տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Ենթադրաբար, նրա վրա կրակել են գազային ատրճանակից, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Իր՝ ադրբեջանցու խոսքով, ինքը հրազենային վնասվածք ստացել է փողոցային քաշքշուկի ժամանակ։

Դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 11-ին Մոսկվայում ծեծի է ենթարկվել մի հայաստանցի։ Անհայտ անձանց խումբը հարձակվել է «կովկասցու արտաքին ունեցող» 45-ամյա օտարերկրացու վրա։ Տուժածը Երեւանի բնակիչ է, ով ժամանակավորապես ապրում է Մոսկվայում։ Նա կարողացել է ինքնուրույն հասնել մոտակա հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ գանգուղեղային վնասվածք են ախտորոշել։

Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։