Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Հայաստանի ներկայացուցչի հերթական գործի վերաբերյալ:
Այս անգամ դատարանը պետությանը պարտավորել է որպես բարոյական փոխհատուցում 2 410 եվրո վճարել Կարեն Պողոսյանին: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի (արդար դատաքննության իրավունքի) 6-րդ հոդվածի եւ 1-ին հոդվածի 1-ին արձանագրության (սեփականության իրավունք) խախտում է տեղի ունեցել:
Պողոսյանը իր իրավունքների խախտման վերաբերյալ հայց էր ներկայացրել 2009 թվականի նոյեմբերի 18-ին: Հայցը ներկայացվել էր 92 հազար եվրոյի չափով փոխհատուցում ստանալու համար: Հայցվորը պնդում էր, որ այդպիսին է անշարժ գույքի շուկայական գինը, որից իրեն զրկել են այն անօրինական ճանաչելու պատճառով:




























