Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Անրի Կագանին և Կենսո Սոային՝ օրգանական սինթեզի բնագավառում կատարած աշխատանքների համար։

«Երկար ժամանակ գիտնականներին հուզում էր այն հարցը, թե ինչպես կարող է հոմոքիրալություն առաջանալ։ Երբ նրանք սկսեցին փորձարկումներ անել այնպիսի ռեակցիաների հետ, որոնք կարող էին հանգեցնել երկու հայելային արտացոլված մոլեկուլների առաջացմանը, միշտ ստանում էին դրանց հավասար համամասնությունները։ Այնուամենայնիվ, քիմիկոսները ձգտում էին ստեղծել արտացոլումներից միայն մեկը, քանի որ կենդանի օրգանիզմների հետ փոխազդող մոլեկուլներ մշակելիս միայն դա է տալիս ցանկալի ազդեցությունը», — նշվում է Նոբելյան կոմիտեի կայքում։

Ընդգծվում է, որ մրցանակակիրների աշխատանքը թույլ է տվել կառավարել հոմոքիրալության առաջացմանը հանգեցնող ռեակցիաները։

12 միլիոն շվեդական կրոն արժողությամբ մրցանակը հավասարապես կբաշխվի դափնեկիրների միջև։

Կագանը ծնվել է Ֆրանսիայում 1930 թվականին, իսկ Կենսո Սոային՝ 1950 թվականին՝ Ճապոնիայում։