Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրներից եւ նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Շեները խիստ քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանի քաղաքականությունը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Շեները հայտարարել է, թե Թուրքիան ժողովրդավարությունից հեռացել է նախագահական համակարգին անցնելու համար նախատեսված սահմանադրական փոփոխությունների հետեւանքով։ Նա նշել է, թե Թուրքիան այլեւս ժողովրդավարական երկիր չէ, այն Մերձավոր Արեւելքի միապետական ռեժիմներից մեկն է դարձել։
«Եթե առաջիկա ընտրություններում կրկին Էրդողանը հաղթի, ապա Թուրքիան ավելի վատ վիճակում կհայտնվի։ Բայց նման հրեշավոր իշխանությունների Թուրքիան արժանի չէ»,–ասել է իշխող կուսակցության հիմնադիրներից Աբդուլաթիֆ Շեները։




























